02.05.2024|
07:24
22։30-ը միայն ժամ չէր նշանակում. նաև կախարդական խոսքեր էին՝ «Սիմ-սի՛մ, բացվի՛ր»-ի նման, որ բացում էին երկաթե վարագույրն, ու ժամանակակից ամերիկյան, անգլիական, ֆրանսիական, ճապոնական երաժշտությունը հեռուստացույցի էկրանից լցվում էր մեր տները, ջնջվում էին սահմանները, մենք դառնում էինք աշխարհի քաղաքացի։ Իհարկե, մենք առաջ էլ երկաթե վարագույրի անցքերից լսում էինք էդ ձայները, դեսից-դենից ճարում էինք ձայնագրությունները, չնայած դա չէր խրախուսվում։